Բաքվում կայացել է Լեհաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Բրոնիսլավ Կոմորովսկիի եւ Իլհամ Ալիեւի դեմառդեմ հանդիպումը։
Հանդիպմանն ընդգծվել է, որ Լեհաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ հումանիտար ոլորտների հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։
Երկու երկրների ղեկավարները նշել են, որ Լեհաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարեւոր են Եվրամիության շրջանակներում համագործակցության տեսանկյունից։ Նշվել է նաեւ, որ Կոմորովսկիի այցն Ադրբեջան իր ավանդը կունենա երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։
Նախագահները նաեւ մտքեր են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշենք, որ Լեհաստանի նախագահը տարածաշրջանային վեցօրյա շրջագայության շրջանակներում կայցելի նաեւ Հայաստան եւ Վրաստան։




























