Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցի շուրջ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի վերջին առաջարկներն առավել մոտ են Բաքվի, քան հայկական կողմի դիրքորոշումներին: Այսօր` հուլիսի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, հավելելով, որ այդ մասին կարելի է դատել ըստ դիվանագիտական աղբյուրներից ստացվող տեղեկությունների։

Նա ընդգծել է, որ Բաքուն վաղուց է հույսը դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բարեհաճ վերաբերմունքի վրա՝ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ նրանց  ծայրահեղ շահագրգռվածությունը։ «Հենց այդ հույսով էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գնում Կազան, սակայն այն ժամանակ նրա սպասելիքները չարդարացան։ Սակայն, համաձայն որոշ դիվանագիտական աղբյուրների, Ռուսաստանի նախագահի վերջին առաջարկները ավելի շատ բխում են Բաքվի դիրքորոշումներից»,- նկատեց Կիրակոսյանը։