Նորվեգացի լրագրողները պատահաբար նկարահանել են Բրեյվիկի կողմից մարդկանց գնդակահարության շոկ առաջացնող կադրերը: Նորվեգական NRK հեռուստաալիքի կայքը տեսանյութ է տեղադրել, որտեղ երեւում է, թե ինչպես է Անդերս Բերինգ Բրեյվիկը Օսլոյի կենտրոնում պայթյուն կազմակերպելուց հետո արյունալի ջարդ սարքում Ուտոյա կղզում գտնվող երիտասարդական ճամբարում:

Լրագրողներն իրենց տեսախցիկները պատրաստել էին որպեսզի նկարահանեին երկրի վարչապետ Յենս Ստոլտենբերգի այցելությունը ճամբար:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես զոհերի գլխավերեւում ուրվագծվում է ոստիկանական համազգեստով մի մարդ: Նկատի առնելով նրա ձեռքերի դիրքը, նա այդ պահին ատրճանակով ուղղակի գնդակահարում է իր զոհերին: