ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ մարտի 23-ին, հանդիպել է ՀՀ-ում  Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինին, կողմերը քննարկել են ծանր վիրավորանքի օրենսդրական կիրառման, և մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները, NEWS.am–ին տեղեկացնում է նախարարությունից:

Հանդիպման ընթացքում նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները: ԵՄ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ կառավարության ծրագրի իրագործմանը, մասնավորապես արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

Անդրադարձ է կատարվել ոստիկանության բարեփոխումների ընթացիկ վիճակին, նաև նոր ստեղծվող ներքին գործերի նախարարության կառուցվածքին և որոշ գործառույթներին, որոնք վերապահվելու են նախարարությանը:

Հանդիպման ավարտին քննարկվել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող այլ հարցեր: