Կառավարության տնտեսական բլոկի կարծիքով՝ կոմունալ ծառայությունների սակագների աճը կարող է հավելյալ 1 տոկոս ինֆլյացիայի հանգեցնել։ Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Միաժամանակ, ինչպես նշեց նախարարը, դրա նվազման նախադրյալներ կան։ Մասնավորապես, ԵԱՏՄ-ն որոշել է զրոյացնել մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։
«Դա կօգնի աջակցել տնտեսական աճի տեմպերին, որոնք, հասկանալի պատճառներով, կարող են կտրուկ դանդաղել»,- պարզաբանեց գերատեսչության ղեկավարը։





























