Հայաստանում երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյան համար նոր նպաստներն արդեն սկսել են ստանալ մոտ 1350 ընտանիքներ։ Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Ընդհանուր առմամբ, աշխատանքի նախարարությունը, ըստ գերատեսչության ղեկավարի, ստացել է մոտ 1800 դիմում։ Դրանք ինտենսիվ մշակվում են։
«Միաժամանակ, վճարումները կսկսվեն հաջորդ ամիս՝ դիմումը բավարարելուց անմիջապես հետո»,- ասաց Մկրտչյանը։





























