Ամեն ինչ անում ենք՝ պարենային անվտանգությունը բարելավելու եւ պաշարներն ավելացնելու համար։ Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա պարզաբանեց, որ պարարտանյութերի գնման գները սուբսիդավորելու մասին կառավարության որոշման մասով այժմ հայտերի հավաքագրում է իրականացվում։ «Բացի այդ, արդյունքներն ամփոփվում են մարզպետարաններում, եւ պայմանագրեր են կնքվում մատակարարների հետ»,- հավելեց Քերոբյանը։

Նա վստահեցրեց, որ էկոնոմիկայի նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ապահովի տնտեսական աճը թիրախային 7 տոկոս մակարդակում։