Ֆրանսիայի իրավահավասարության եւ բազմազանության հարցերով նախարար Էլիզաբեթ Մորենոն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը։ Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա պարզաբանեց, որ այցի ժամկետների մասով եռ հստակություն չկա։ Մկրտչյանը հավելեց, որ ավելի վաղ ֆրանսիացի նախարարի հետ քննարկվել է հարցերի լայն շրջանակ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնության շուրջ, որը հուշագրի տեսք կունենա։ «Ֆրանսիան շատ է հետաքրքրվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց եւ աղջիկների ներգրավման մեր փորձով»,- ասաց նախարարը։





























