Արդեն մի քանի ամիս է, ինչ մեկնարկել է «Իմ տանիք» բնակարանային ֆինանսավորման ծրագիրը, որն իրականացվում է «Գերմանա-հայկական հիմնադրամի» և «Ազգային հիփոթեքային ընկերության» համագործակցությամբ։ Ֆինանսավորման ծավալը 20 մլն եվրո է, որը տրամադրվել է KfW զարգացման բանկի կողմից գերմանահայկական միջկառավարական համագործակցության շրջանակներում:

Ծրագիրը նպատակ ունի խթանել էներգաարդյունավետ շինարարությունը Հայաստանում, ինչպես նաև նպաստել Էներգաարդյունավետ բնակարանային ֆոնդի և ընդհանուր առմամբ հիփոթեքային շուկայի զարգացմանը երկրում։

Մանրամասները՝ այստեղ: