Ապրիլի 1-ին ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։

Նիստը հրավիրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։ 

Օրենսդրական նախաձեռնությանն աջակցեց 57 պատգամավոր, «դեմ» քվեարկեց 4-ը։

Ըստ էության, օրենքի նախագծին աջակցեց միայն իշխող մեծամասնությունը։ Դեմ հանդես եկավ «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Միաժամանակ, «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը` այդպիսով բոյկոտելով այն։

Այսպես, այն դեպքերում, երբ այս կամ այն պատճառով նոր ավագանու լիազորություններն ուժի մեջ մտնելու կամ նախորդի լիազորությունների ժամկետից շուտ դադարեցման պահից սկսած՝ 20 օրվա ընթացքում չի հաջողվում Խորհրդի առաջին նիստը գումարել, հանրապետության վարչապետին կտրամադրվի իրավունք՝ նշանակելու համայնքապետի պաշտոնակատար, մինչեւ ընտրված համայնքապետի պաշտոնին անցնելը։ Այս ձեւը նախատեսված է նաեւ նշված օրինագծի անցումային դրույթներում։