Հրեական ծագմամբ ռուս միլիարդատեր Միխայիլ Պրոխորովն ալիա է կատարել եւ Իսրայելի քաղաքացի դարձել, երկուշաբթի հայտնել է Ynet-ը։

56-ամյա գործարարը մի քանի օր առաջ Շվեյցարիայից մասնավոր ինքնաթիռով ժամանել է Իսրայել եւ ներկայացրել Իսրայելի քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Վերադարձի մասին օրենքի համաձայն՝ հրեաները, նրանց մերձավոր ազգականները եւ թոռներն իրավունք ունեն տեղափոխվել Իսրայել եւ Իսրայելի քաղաքացիություն ստանալ։

Պրոխորովի կարողությունը մոտ 13,8 մլրդ դոլար է գնահատվում։ Ի տարբերություն շատ այլ ռուս օլիգարխների, նա պատժամիջոցների չի ենթարկվել։