Այս իշխանությունը չի ստանձնում պատասխանատվություն, առաջնորդվում է պոպուլիզմով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, «Այլընտրանքային նախագծեր» խմբի կողից կազմակերպված «Տնտեսական ռիսկեր, կյանքի դժվարացում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը

«Ամենամեծ տռիսկը հենց դա է, որ չեն վերցնում պատասխանատվություն, պոպուլիզմով առաջնորդվում են, իսկ անպատասխանտու իշխանությունը ճգնաժամային իրավիճակում բազմապատկում է դրսից եկող ռիսկերը: Ասում են՝ կովիդը եկավ, տնտեսությունն անկում ապրեց, մենք ի՞նչ անենք: Եղբայր, դու հեչ անելիք չունեի՞ր: Բա եթե հեչ անելիք չունես, ինչո՞ւ ես էդ ինստիտուտները ստեղծել, նախարարություններ, պետական մարմիններ: Ինչու ես մեր հանրային միջոցներից ստանում աշխատավարձ, ինչու ես բազմահազարանոց մեքենաներով, ուղղաթիռներով գնում-գալիս, ի վերջո ինչո՞ւ ես տավարի քյալլա ուտում, որ ի՞նչ անես: Այսինքն դու այդ ամենն անում ես, որ հանրային բարիք ստեղծես»,-ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ 2021-ին հարեւան վրաստանը երկնիշ տնտեսական աճ ունեցավ՝ 10,4 տոկոս, իսկ Հայաստանի տնտեսությունն աճեց դրա կեսի չափով. «2020-ին էլ եղավ կապիտալի փախուստ: Սրա պատասխանը պետք է տա՞ք, թե՞ ոչ: Այո, աշխարհի բոլոր երկրներում էլ կա գնաճ, բայց օրինակ հարեւան Վրաստանում, նույնիսկ Ռուսաստանում, որ պատերազմի մեջ է, խոցելի խմբերի եկամուտներն ավելի արագ են աճում, քան գները: Սա է պետության խնդիրը: Մենք չենք ասում աշխարհի գնաճը կառավարեք: Մենք ասում ենք, որ այնպես արեք, որ ցածր եկամուտ ունեցողների եկամուտները առաջանցիկ ավելանան, որ մարդիկ ամեն հաջորդ օրը ավելի աղքատ չդառնան»,-հայտարարեց Թադեւոս Ավետիսյանը: