Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր, օգոստոսի 2-ին մեկնարկում են երկու խոշոր շախմատային մրցաշարեր: Դոնի Ռոստավում պայքարի մեջ են մտնում կանանց Գրան-Պրի մրցաշարի մասնակիցները: Էլինա Դանիելյանն առաջին տուրում կմրցի ռուսաստանցի Նադեժդա Կոսինցեւայի հետ: Մրցաշարի մյուս մասնակիցներն են Տատյանա Կոսինցեւան, Հոու Իֆանը, Կոներուն, Լագնոն, Կոստենյուկը, Մուզիչուկը, Գալյամովան, Կովալեւսկայան, Ռուան Լուֆեյը, Ստեֆանովան:

Հնդկաստանի Չենայ քաղաքում կմեկնարկի շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Տղաների առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Աղջիկների հաղթողի կոչման համար կպայքարի Մարիա Գեւորգյանը: