Փարիզին մոտ գտնվող Սեվրան քաղաքի սուպերմարկետներից մեկում ողբերգություն է եղել: Հոկտեմբերի 21-ի առավոտյան հանցագորների մի խումբ կողոպտել է «Լիդլ» կազմակերպության սուպերմարկետը: Թաքնվելու փորձ անելու ժամանակ թալանչիները բախվել են ոստիկանությանը, ինչի պատճառով ստիպված են եղել ծլկել եւ թաքնվել խանութի շենքում եւ պատանդ վերցրել 6 աշխատակցի, այդ թվում 5 աղջկա եւ մեկ երիտասարդի: Բարեբախտաբար խանութում տվյալ պահին այցելուներ չեն եղել:
Ինչպես հաղորդել են ֆրանսիական լրատվամիջոցները, բանակցությունների արդյունքում տեղական ժամանակով 11:40-ին հաջողվել է ազատել առաջին պատանդին: Ժամը 12:00-ին հանցագործները բաց են թողել նաեւ երկրորդ պատանդին: 13:15-ի ազատության մեջ է հայտնվել նաեւ միակ երիտասարդը: Փրկարարական աշխատանքների արդյունքնում հաջողվել է բռնել հանցագործներին եւ ազատել մնացած երեք պատանդներին: Հանցագործների գործողությունների դրդապատճառները դեռ հայտնի չեն:




























