Եգիպտոսի անվտանգության ծառայությունները չորեքշաբթի երեկոյան կանխել են Egypt Air ավաիաընկերության Ստամբուլ-Կահիրե չվերթի օդանավի առեւանգման փորձը։

Associated Press-ը հաղորդում է, որ օդ բարձրանալուց հետո օդանավի եջ գտնվող Սուդանի մի քաղաքացի, խիստ հարբած վիճակում, դանակի սպառնալիքով բորտուղեկցորդներից պահանջել է օդանավի ուղղությունը փոխել դեպի Իսրայել։

Հարբած տղամարդուն զինաթափել են անվտանգության աշխատակիցները՝ հենց օդում։ «Վեստի»-ն, իր հերթին, հաղորդում է, որ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Կահիրեում, իսկ հանցագործին կհանձնեն Սուդանի ոստիկանությանը։