Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին Լեռնային ղարաբաղում արձանագրվել է 447 հանցագործություն, ինչը 100-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
ԼՂՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի տվյալներով, արձանագրված դեպքերից 140-ը կատարվել են նախորդ տարիներին: Հաշվետու ժամանակահատվածում 6 անչափահասների կողմից կատարվել է 8 հանցագործություն, որոնցից 5-ը՝ կողոպուտ:
Արձանագրվել է տնտեսական եւ պատոնեական հանցագործությունների 54 դեպք (2008թ. 42 դեպք): Քննչական աշխատանքների ընթացքում վերականգնվել է 4 մլն դրամի վնաս:
Հասարակայնության հետ կապերի բաժնում պնդում են, որ իրավապահների եւ աշխատանքի արդյունքում հանրապետությունում շարունակում է պահպանվել կայուն եւ վերահսկելի իրավիճակը:




























