Այս տարվա ապրիլին Հայաստանում գրանցված աշխատատեղերի մասով բացարձակ ռեկորդ է գրանցվել։ Այս մասին Ազգային ժողովում մայիսի 31-ին 2021 թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոսքը, ըստ նրա, մոտ 664 հազար 736 աշխատատեղի մասին է։

Վարչապետը նշեց, որ աշխատատեղերը հաշվարկելիս հաշվի են առնվել միայն այն դեպքերը, երբ վճարվել են աշխատավարձերը եւ եկամտահարկ է հաշվվել:

«Այնպես է ստացվել, որ մեր երկրում զրոյական աշխատավարձով աշխատատեղեր կան։ Մենք որոշեցինք դրանք հաշվի չառնել»,- պարզաբանեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ 2018-ի համեմատ գրանցված աշխատատեղերի թիվն աճել է 123,7 հազարով։

«Ցավոք, մենք չունենք մեթոդաբանություն, որը թույլ կտա մեզ որոշել, թե այդ աշխատատեղերից որոնք են պարզապես դուրս բերվել ստվերից, իսկ որոնք են նոր»,- ասաց Փաշինյանը։