Երեւանում, այսօր՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել. Գիշերը ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արտյոմ Մ-ն իր վարած Mercedes C300 մակնիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում՝ «Հին Էրիվան»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Ալբերտ Ե-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։