Ստամբուլում զինված բախում է տեղի ունեցել օտարերկրացիների երկու խմբի միջեւ, կան վիրավորներ, տեղեկացրել է A Haber հեռուստաալիքը։

«Ստամբուլի Էսենյուրթի շրջանում օտարերկրյա քաղաքացիների երկու խմբի միջեւ զինված բախման ընթացքում տուժել է երեք մարդ, մեկը՝ ծանր։ Սկսվել է միջադեպի հետաքննությունը»,- փոխանցել է հեռուստաալիքը։

Ծանուցում ստանալուց հետո պատահարի վայր են ուղարկվել ոստիկանության եւ շտապօգնության բազմաթիվ բրիգադներ։

«Երեք տուժածները հոսպիտալացվել են առաջին բուժօգնությունից հետո»,- տեղեկացրել է հեռուստաալիքը։