Արդեն մեկ ամիս է, ինչ հայ-վրացական սահմանի մաքսակետերի անցման համար Հայաստանի քաղաքացիներին հարկադրում են մուծել 9500 դրամ (ավելի քան 25 դոլար), հաղորդում «Էխո Կովկասա»-ն` վկայակոչելով IPN-ին:

Հայաստանի զբոսաշրջիկները չեն հրաժարվում Սեւ ծովի վրացական ափ մեկնելուց: Նրանք համոզված են, որ ծովում հանգստանալու իրենց ցանկության հաշվին համալրվում է Հայաստանի բյուջեն:

«Եթե ես Վրաստան գնամ մեկ օրով, միեւնույն է ստիպված եմ լինելու գումար մուծել: Ոչ ոք չգիտի, թե ինչու ենք այդքան գումար մուծում»,-հայտնել է Հայաստանի քաղաքացին: