Ոստիկանության ՔՈԳՎ և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Շերամի փողոցի խանութ-սրահներից մեկում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 51-ամյա Անուշ Գ.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2021 թ. նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:




























