Լուրջ վիրավորանքների քրեականացման ակտը կանխարգելիչ միջոց էր հետպատերազմյան շրջանում, երբ հայհոյանքը քաղաքական եւ հասարակական բանավեճի մաս էր դարձել: Այս մասին ԱԺ-ում հունիսի 16-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյան Ջուլհակյանը՝ պարզաբանելով, թե ինչու հուլիսի 1-ից ծանր վիրավորանքներ հասցնելը կրկին կապաքրեականացվի։

Պատգամավորի խոսքով՝ իրենք չեն թաքցրել, որ հուլիսի 1-ից հանրապետությունում ծանր վիրավորանքներ հասցնելը ապաքրեականացվելու է:

«Կարծում եմ, որ օրենսդրական միջոցառումը ծառայել է իր նպատակին։ Վիրավորանքների եւ հայհոյանքների հեղեղը մասամբ կանգնեցվեց»,- վստահեցրեց Ջուլհակյանը՝ փորձելով բացատրել, թե ինչու իշխանություններն արեւմտյան կառույցների եւ տեղի իրավական հանրության ճնշման տակ նահանջեցին։