Մերձմոսկվայում իր տանը մահացած են գտել «Ռոսվուրուժենիե»-ի նախկին ղեկավար Ալեքսեյ Օգարեւին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ալեքսեյ Օգարեւի մարմինը հայտնաբերվել է երեկ՝ հինգշաբթի կեսօրին Բալատոն քոթեջային ավանի տներից մեկում»,-ասել է աղբյուրը։

«Նախնական տվյալներով՝ տղամարդու մահը քրեական բնույթ չի կրում։ Սակայն մահվան ստույգ պատճառը կպարզվի փորձաքննության արդյունքներով։ Նախաքննական ստուգում է կազմակերպվել»,-գործակալությանն ասել են ՔԿ-ից։

Օգարեւը ղեկավարել է «Ռոսվուրուժենիե»-ն 1999-2000 թվականներին, աշխատել է նաեւ որպես ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ։