Վարշավայում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության վերջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց երկու արծաթե, մեկ բրոնզե մեդալ:

Երկու եզրափակիչներում էլ Հայաստանի ներկայացուցիչները պարտվեցին ադրբեջանցիներին:

46 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը եզրափակիչում պարտվեց Քարիմ Ջաֆարովին:

54 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում պարտվեց Մուրադ Մամադովին:

63 կգ քաշային Արմեն Հակոբյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Առաջնության առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճել էր մեկ ոսկե, երկու բրոնզե մեդալ:

69 կգ քաշային կարգի եզրափակիչում Սարգիս Քոչարյանը հաղթեց ռուսաստանցի Դմիտրի Կեսոպուլոյին եւ արժանացավ ոսկե մեդալի: 50 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանն ու 85 կգ քաշային Կարեն Աբգարյանը գրավեցին երրորդ տեղը:

Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավեց 4-րդ տեղը` առաջ թողնելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի թիմերին: