Շախմատի Հայաստանի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանն ու լեհ Դարիուշ Սվերչը 10,5-ական միավորով կիսեցին Հնդկաստանում ավարտին մոտեցող մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության առաջին տեղը: Վերջին` 13-րդ տուրում Հովհաննիսյանը սեւերով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Վասիֆ Դուրաբեյլիի հետ: Սվերչը սպիտակներով հաղթեց բելառուս Վլադիսլավ Կովալյովին: Ոսկե մեդալակրի անունը պաշտոնապես դեռ չի հրապարակվել: Հովհաննիսյանն ու Սվերչը 11-րդ տուրում ոչ ոքի էին խաղացել:  

Հայաստանի երկրորդ մասնակից Սամվել Տեր-Սահակյանը 13-րդ տուրում սեւերով պարտվեց հնդիկ Սահայ Գրովերին եւ դուրս մնաց մրցանակային եռյակից: