Համաշխարհային ուսանողական խաղերի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Չինաստանի Շենժեն քաղաքում ընթացող Ունիվերսիադայում ծանրամարտի մրցաշարի 77 կգ քաշայինների պայքարն ավարտվել է հայաստանցի Աղասի Աղասյանի հաղթանակով: Նա երկամարտում հավաքել է 337 կգ եւ 5 կգ առաջ է անցել ռուսաստանցի Վյաչեսլավ Լաստուխինից: