Չինական լրատվամիջոցները հրապարակել են Xiaomi ընկերության անվարորդ մեքենայի առաջին լուսանկարները, տեղեկացրել է TechGenyz-ը։

Մի քանի լուսանկարներում երեւում է BYD ընկերության արտադրած Han էլեկտրաքարը՝ արտասովոր տարրերով։ Լուսանկարներից մեկում երեւում է տանիքին տեղադրված լիդարը՝ սարք համակարգչային տեսողության համար։ Մյուս լուսանկարում արդեն երեւում է բեռնախցիկի տարողությունը՝ լարերով, տարբեր սարքերով եւ հաշվիչ մոդուլներով։

Ներկա պահին հայտնի չէ, թե արդյոք Xiaomi-ն սերիական արտադրություն կսկսի BYD-ի հիմքի վրա, եւ ինքնուրույնության ինչ մակարդակ կունենա նոր մեքենան։

Xiaomi-ն առաջին անգամ սեփական մեքենայի արտադրության մասին հայտարարել է 2021թ.։ Այդ ժամանակ էլ նշվել էր, որ այդ խնդրի համար ընկերությունը ստեղծել է հատուկ ստորաբաժանում, որտեղ աշխատում է ավելի քան 1 000 մարդ։ 2022թ. միայն առաջին եռամսյակում Xiaomi-ն այս ուղղությամբ ծախսել է 425 մլն յուան։ Այսօրվա դրությամբ չինական ՏՏ ավտոմեքենաների հետ կապված հսկան ավելի քան 800 պատենտ ունի։ Դրանք հիմնականում այն տեխնոլոգիաներն են, որոնք վերաբերում են տրանսպորտի կառավարման ինքնավար համակարգերին։

Xiaomi-ի հայտարարությամբ՝ ընկերությունն առաջին մեքենան հույս ունի ներկայացնել արդեն 2024թ.։