Պարմայում լույս տեսնող «Եվրասիա» աշխարհաքաղաքական ուսումնասիրությունների  ամսագրում («EURASIA. Rivista di Studi Geopolitiici») տպագրվել է վերլուծաբան Ջուլիանո Լուոնգայի «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամ. պատմական վերականգնում եւ հեռանկարներ» հոդվածը:

Հոդվածում քննության են առնվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմական ընթացքը 1920 թվականից մինչ օրս,  ԼՂ հիմնախնդրի շուրջ իրականացված եւ ընթացող բանակցային գործընթացն ու միջնորդական ջանքերը, նաեւ հակամարտության ռազմավարական նշանակությունը տարածաշրջանի համար:

Հեղինակը նշում է, որ «սկզբում հաշվի առնելով ժողովրդագրական պատկերը` խորհրդային պշխանությունները որոշում եմ Լեռնային Ղարաբաղը մտցնել Հայաստանի կազմում, սակայն հետագայում Թուրքիայի հետ ապագա ռազմավարական դաշինք կազմելու տեսլականը ունենալով` Լեռնային Ղարաբաղը թողնում եմ Ադրբեջանի կազմում»:

«Ադրբեջանական ԽՍՀ-ի գերիշխանության ողջ երկար ժամանակահատվածում Ղարաբաղի հայերը, որոք կազմում էին բնակչության 90 տոկոսը, ենթարկվեցին բազմաթիվ ճնշումների եւ «գետտոիզացիայի». նշում է Լուոնգան: Այնուհետեւ անդրադարձ է կատարվում 1988 թվականին Մոսկվայի եւ Բաքվի կողմից համատեղ իրականացված էթնիկական զտումներին եւ «Շրջանակ գործողությանը» (Операция Кольцо), որի արդյունքում հայաթափվեցին Հյուսիսային Ղարաբաղի երկու շրջանները:  Հեղինակը նշում է, որ ԼՂ բնակչության կողմից իրավական անթերի քայլեր ձեռնարկվեցին (ռեֆերենդում), որի արդյունքում էլ համաձայն ԽՍՀՄ օրենքների` ԼՂ-ն հռչակեց իր անկախությունը:

Հոդվածում նշվում է Ադրբեջանի ռազմականացման, Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների եւ զինադադարի խախտման վերջին դեպքերի մասին, որի համար հեղինակը անուղղակիորեն պատասխանատու է համարում Բաքվին: