1962 թվականին արտադրված  եւ 40 տարի առաջ լքված ժանգոտ Ferrari 250 GTE տեսակի մեքենան աճուրդում վաճառվել է ավելի քան 132 հազար դոլարով, հայտնում է The Sun-ը՝ գլխավոր նյութում:

Մեքենան այս ամբողջ ընթացքում լքված է եղել ավտոտնակում: Ստորին հատվածն ու սրահը քանդված են եղել, գունաթափված եւ ծակ անվադողերով:

Brightwells աճուրդի տան ներկայացուցիչները բացատրել են խարխուլ մեքենայի բարձր գնի պատճառը։ Գիը պայմանավորված է մեքենայի կարեւոր մասերի՝ շրջանակի ու բալոնային բլոկի առկայությամբ։ Այս մասերը, ըստ մասնագետների, մի ամբողջ հարստություն արժեն եւ կարող են հիմք դառնալ այս ապրանքանիշի այլ հեղինակավոր մոդելների՝ Lusso-ի կամ GTO-ի կրկնօրինակման համար։