Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եւ նրա ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդեւը մասնակցելու են սեպտեմբերի 7-ից 8-ը Յարոսլավլում կայանալիք Գլոբալ քաղաքական ֆորումին:
Կողմերը քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, գրում է թուրքական Zaman թերթը:
Ֆորումի շրջանակներում Գյուլը հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնում է Cihan-ը: Հանդիպման օրակարգում գտնվում են Իրանի միջուկային ծրագրի, Աֆղանստանում ստեղծված իրադրության, Իրաքի, Լիբիայի, Եգիպտոսի եւ Սիրիայի հետ կապված հարցեր:
Ֆորումը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հովանու ներքո:




























