Թուրքիայի քրեական դատարանը Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի չորս փաստաբաններին արգելել է տարվա ընթացում որպես փաստաբան ներկայացնել իրենց պաշտպանյալի շահերը, քանի որ փաստաբանները մեղադրվում են ՔԱԿ-ի հետ գործակցության մեջ: Այդ մասին հաղորդում է «Today’s Zaman»-ը:

Փաստաբաններ Էրգյուն Ջանանը, Սերվետ Դեմիրը, Չինգիզ Չիչեկը եւ Դավութ Ուզունկյոպրյուն  կանգնել են դատարանի առջեւ ՔԱԿ-ի հետ գործակցելու համար` առանց կուսակցության հիերարխիկ կառուցվածքի մեջ մտնելու: Ստամբուլի  11-րդ բարձր դատարանը չորեքշաբթի վճռել է արգելել փատաբաններին պաշտպանել եւ ներկայացնել ՔԱԿ առաջնորդի շահերը: