Շատ է շրջանառվել թեզը, թե ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու իր քաղաքականությամբ ինքն է արժեւորել դրամը, սակայն իրականությունը ճիշտ հակառակն է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, մամուլի ասուլիսում նշեց ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը:
«Որովհետեւ եթե նայում ենք, թե բանկերը որքան արտարժույթ են գնել շուկայից, այսինքն իրական հոսքերը, ապա փետրվարից մտավորապես 650 մլն դոլարի չափով արտռարժույթ են գնել իրական հատվածից: Այսինքն այդ արտարժույթը պահանջարկի տեսքով իսկապես եկել է Հայաստան, որը բանկերը գնել են: Քանի որ ունենք արտաքին պահանջարկի էական շոկ, փոխարժեքի արժեւորումը թույլ է տվել գների վրա այդ մեծ պահանջարկի ազդեցությունը փոքրացնել: Քանի որ այդ շոկը կլանվել է փոխարժեքի կողմից, դա թույլ է տվել մեզ շատ ավելի զսպող դրամավարկային քաղաքականություն չիրականացնել: Որովհետեւ, հակառակ պարագայում եթե այդ փոխարժեքը գները չզսպեր, մենք ստիպված կլինեինք գների զսպմանը գնալ տոկոսադրույքների բարձրացման ավելի մեծ քայլերով: Այսինքն քանի որ դրամն արժեւորվել է, մենք ստիպված չենք եղել տոկոսադրույքները ավելի շատ բարձրացնել գնաճը զսպելու համար»,-ասաց նա:





























