Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մեկնարկած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հարաբերական հաջողությամբ է մեկնարկել Հայաստանի հավաքականը, որը ներկայացված է բոլոր` 10 քաշային կարգերում:

Առաջին օրը հաղթանակ են տարել 56 կգ քաշային Կոլյա Գրիգորյանը, 60 կգ քաշային Գոռ Երիցյանը,  69 կգ քաշային Արային Հարությունյանը:

Հենց առաջին մենամարտում պայքարից դուրս է մնացել 75 կգ քաշային Վազգեն Շահվերդյանը:

Այսօր, օգոստոսի 23-ին պայքարը կսկսեն 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 52 կգ քաշային Արթուր Ներսիսյանը, 64 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը եւ գերծանր քաշային Վախթանգ Մկրտչյանը: