Այսօր, օգոստոսի 23-ին Փարիզում մեկնարկած ձյուդոյի աշխարհի առաջնությունում Հովհաննս Դավթյանը եւ Արմեն Նազարյանը հաղթահարեցին առաջին շրջանը` հաղթելով Ղազախստանը ներկայացնող Յելդոս Սմետովին եւ Ռումինիան ներկայացնող Դան ֆասիեին: Երկրորդ շրջանում Դավթյանը կհանդիպի Ջիբութին ներկայացնող Մոկտառ Հումեդի, իսկ Նազարյանը` բրազիլացի Գյունա Լեանդրոյի հետ:

Գայանե Հարությունյանը պարտվեց Հունգարիան ներկայացնող Եվա Ցզեռնովիսկուն, հայտնում է ՀՁՖ փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:

Այս աշխարհի առաջնությունը 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ամենակարեւոր ընտրական փուլն է: