Թուրքիայի Թեքիրդաղ նահանգում մարդատար ավտոմեքնենայի վարորդը ընթացքի ժամանակ կորցրել է կառավարումը եւ դիմահար հարվածել մի բեռնատարի։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով մահացել է մի ընտանիքից 6 հոգի, որոնցից 3-ը երեխա են եղել։

Հայտնի է դարձել, որ ընտանիքը ապրում էր Անգլիայում եւ ամռանը հանգստանալու համար Թուրքիա էր ժամանում։