Ձյուդոյի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Դավթյանը դուրս եկավ Փարիզում ընթացող աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչ եւ արդեն ապահովել է 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի լրացուցիչ 80 վարկանիշային միավոր: Երրորդ գոտեմարտում Դավթյանը 3 րոպե 40 վայրկյանում հաղթեց չինացի Լիշուան Յանին: Դավթյանի հաջորդ մրցակիցը ռուսաստանցի Բեսլան Մուդրանովն է, որը Գրան-Պրի մրցաշարի հաղթող է: Աշխարհի չեմպիոնը կստանա վարկանիշային 500 միավոր:
Տեղադրություն



























