2009թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը Փարիզում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում դարձյալ կպայքարի բրոնզե մեդալի համար: 60 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Դավթյանը պարտվեց աշխարհի փոխչեմպիոն, ճապոնացի Հիրոակի Հիրաոկային: Սփոփիչ գոտեմարտում Դավթյանի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Գեորգի Զանտարայան:

Լուսանկարում` 2009թ. աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգի պատվո հարթակը. Զանտարայան` չեմպիոն, Հիրաոկան` փոխչեմպիոն, Դավթյանն ու իտալացի Էլիո Վերդեն` բրոնզե մեդալակիրներ: