Արբանյակային պատկերները ցուցադրել են Պակիստանում ռեկորդային ջրհեղեղի չափը: Հեղեղված Ինդուս գետը Սինդ նահանգի մի մասը 100 կիլոմետր լայնությամբ ներքին լճի է վերածել, գրում է CNN-ը։

Երկրի որոշ շրջաններ այս պահին ջրի տակ են։ Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) իրադարձությունը «ստերոիդների վրա մուսսոն» են անվանել, որը պատմության մաեջ ամենաուժեղ անձրեւների եւ ջրհեղեղի է հանգեցրել, որոնց հետեւանքով հունիսի կեսերից մահացել է 1162 մարդ, վիրավորվել է 3554 մարդ, տուժել՝ 33 միլիոն մարդ:

Օգոստոսի 28-ին ՆԱՍԱ-ի MODIS արբանյակային սենսորի կողմից արված նոր լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես է հորդառատ անձրեւի եւ Ինդուս գետի վարարման համակցությունը ողողել հարավային Սինդը:

Պակիստանի օդերեւութաբանական դեպարտամենտի տվյալներով՝ այս տարվա անձրեւների սեզոնն արդեն ամենախոնավն է դարձել երկրում եւ դեռ շարունակվում է։

Ինչպես Սինդում, այնպես էլ Բելուջիստանում տեղումները միջինից 500 տոկոսով բարձր են եւ հեղեղել են ամբողջ գյուղերն եւ հողատարածքներ, քանդել շենքեր եւ ոչնչացրել բերքը: