Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ի կողմից Երևանում բացվեց նոր գրասենյակ՝ ապահով տարածք ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանում Շվեդիայի դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Այժմ ԼԳԲՏՔ համայնքը, նրանց ընտանիքի անդամները և համայնքի աջակիցները հնարավորություն ունեն ստանալու իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն։

Դեսպան Սվենսոնը ներկա էր բացման արարողությանը` Նիդեռլանդների, Միացյալ Թագավորության դեսպանների և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ` ի նշան նախաձեռնության աջակցության»: