Սեպտեմբերի 8-ին, ժամը 08։27-ին ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում՝ ֆուտբոլի դաշտի մոտակայքում, այրվում է երկհարկանի տուն։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։25-ին։ Ըստ նախնական  տվյալների՝ տուժել է մեկ քաղաքացի։