Կանադայի ոստիկանությունը հայտնաբերել եւ ձերբակալել է Սասկաչեւան նահանգում 10 մարդու սպանած հանցագործին, հայտնում է CTV-ն։
Հանցագործ Մայլս Սանդերսոնին գտել են գողացված պիկապում` Ռոստեռն բնակավայրի ճանապարհներից մեկի եզրին:
Մահացու ջարդը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին՝ Ջեյմս-Սմիթ-Քրի-Նեյշն բնակավայրում եւ Սասկաչեւանի Վելդոն քաղաքում։ Ոստիկանությունը կարծում է, որ սպանության համար պատասխանատու են եղբայրներ Դեմիեն եւ Մայլզ Սանդերսոնները: Նրանց հեռակա կարգով մեղադրանք էր առաջադրվել։
Սպանդի հետեւանքով սպանվել է 10 մարդ, վիրավորվել՝ 18-ը, նրանցից ոմանց վիճակը ծայրահեղ ծանր է։





























