Լեհաստանում սկսված ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (16-17 տարեկաններ) առաջնությունում ոսկե մեկնարկ ունեցավ Հայաստանի հավաքականը: Աղջիկների մրցաշարում 53 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը երկամարտի 170 կգ արդյունքով գերազանցեց բոլոր մրցակիցներին եւ նվաճեց հաղթողի տիտղոսը: Երկրորդ տեղը գրաված բելառուս Դարյա Տեվելեւան հետ մնաց 2 կգ:
Տղաների 62 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Հարություն Կադիմյանը: Երկամարտի 240 կգ արդյունքում նա գրավեց 6-րդ տեղը: Ոսկե մեդալը նվաճած ռումինացի Կարպ Ֆլորին Կատալին Բեժենարիուի արդյունքն է 264 կգ:



























