Չինաստանում տղամարդը ընկույզ հավաքելիս կորցրել է իր օդապարիկի կառավարումը։ Նրան գտել են անտառում վայրէջք կատարելուց երկու օր անց եւ ավելի քան 300 կիլոմետր հեռավորության վրա։
Հու ազգանունով տղամարդը աշխատելիս է եղել իր գործընկերոջ հետ Հեյլունցզյան նահանգի Հեյլին ավանում, երբ նրանք կորցրել են օդապարիկի կառավարումը։ Նրա գործընկերը կարողացել է ցատկել, բայց Հուն բաց է թողել իր հնարավորությունը:
Նրան գտել են միայն երեքշաբթի, տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ին` հետեւելով բջջային հեռախոսի ազդանշանին: Տեղացի ավելի քան 500 ոստիկաններից եւ հրշեջներից բաղկացած փրկարարական խումբը նրա օդապարիկը ծառի մեջ խրված է գտել, հաղորդում է Global Times-ը:
«Ես գրեթե հանձնվել էի»,- ասել է Հուն չինական պետական CCTV հեռուստաընկերությանը: «Շնորհակալություն փրկարարներին, այլապես ողջ չէի լինի»։
Վերջին տարիներին Չինաստանում ավելի է տարածվել ընկույզ հավաքելու համար ջրածնային կամ հելիումային փուչիկների օգտագործումը:





























