ԱՄՆ-ից երկարակյաց տղամարդը նշել է հերթական ծննդյան տարեդարձը եւ անվանել երկար ու երջանիկ կյանքի երեք հիմնական սկզբունքները, հայտնում է WINK-TV-ն։
Ֆլորիդայից Հարոլդ Շալլերը ծնվել է 1916 թվականի սեպտեմբերի 7-ին։ Եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, ապա ընտանիք կազմել։ Նրա խոսքով, իր կյանքում ամենաթանկը կինն ու երեխաներն են եղել։
Երկարակեցության գլխավոր գաղտնիքի մասին հարցին Շալլերը պատասխանել է. «Մի մահացեք»: 106-ամյա տղամարդը երիտասարդներին խորհուրդ է տվել նաեւ չծերանալ, իսկ որպես ընտանեկան երջանկության գաղտնիք նշել է կնոջ հետ չվիճելու կարողությունը։
Ծերանոցում ապրող երկարակյացն իր ծննդյան օրը ընկերների եւ հարազատների հետ է նշել: Տոնական ընթրիքի ժամանակ նա մի մեծ ափսե կոլոլակներով սպագետի է կերել, եւ հույս է հայտնել, որ 2023 թվականին իր 107-ամյակին նույնպիսի երեկույթ կկազմակերպվի։





























