Սուդանում ջրհեղեղները խլել են 129 մարդու կյանք, զոհերի թիվը հասել է 120-ի, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությանը կից քաղաքացիական պաշտպանության ազգային խորհուրդը։

Հորդառատ անձրեւների սեզոնը Սուդանում գրեթե ամեն տարի սկսվում է հունիսին եւ տեւում մինչեւ հոկտեմբեր:

«Սեզոնի սկզբից ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 129-ի, վիրավորվել է 120 մարդ, ավերվել է ավելի քան 15 000 տուն»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ:

Սեպտեմբերի սկզբին քաղաքացիական պաշտպանության ուժերը հաղորդել են 112 զոհի եւ 115 տուժածի մասին: