Լեհաստանում ընթացող ծանրամարտի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկրորդ մեդալը:
69 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը երկամարտում ցույց տվեց 283 կգ արդյունք եւ գրավեց երրորդ տեղը: Երկամարտում նույն արդյունքը ցույց տվել ռումինացի Ալեքսանդրու Նիկուսոր Պինտեան, որը սակայն 80 գրամ թեթեւ էր Կարապետյանից:
Ոսկե մեդալը նվաճած բելառուս Իվան Կլիմի արդյունքն է 289 կգ:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարդան Միլիտոսյանն առաջին վարժությունում չկարողացավ բարձրացնել պատվիրած 125 կգ-ն:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճել էր 53 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, որը երկամարտի 170 կգ արդյունքով գերազանցել էր բոլոր մրցակիցներին:



























