Դուբլինում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 10 ներկայացուցիչներից մեդալով կվերադառնան երկուսը: 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանն ու 60 կգ քաշային Գոռ Երիցյանը նվաճել են կիսաեզրափակիչի ուղեգիր եւ ապահովել են առնվազն բրոնզե մեդալ: