Հունգարիայում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 5 մեդալ եւ գրավեց 4-րդ տեղը` առաջ թողնելով Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի թիմերին:

Փոխչեմպիոն դարձավ 46կգ քաշային Ալբերտ Վարդանյանը: Արթուր Սիմոնյանը (42կգ), Կարեն Ասլանյանը (54կգ), Արմեն Հակոբյանը (63կգ) եւ Սարգիս Քոչարյանը (69կգ) գրավեցին երրորդ տեղը: