Հայաստանի հավաքականի հետ Եվրո-2012-ի ընտրական B խմբում ընդգրկված Սլովակիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսն առաջիկա հանդիպումներից առաջ հայտարարել է, որ Հայաստանն այս խմբում բոլորից լավ է խաղում:
- Իռլանդացիների հետ ծանր կլինի, բայց հույս ունեմ, որ փորձառու խաղացողները կդրսեւորեն սառնասրտություն: Հայաստանը նույնպես ուժեղ կազմ ունի եւ նրանք ցուցադրում են լավագույն խաղը մեր խմբում, - ասել է Վայսը:
Սլովակիայի հավաքականը սեպտեմբերի 2-ին կհյուրընկալվի Իռլանդիային, իսկ սեպտեմբերի 6-ին կընդունի Հայաստանի հավաքականին:
Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը Երեւանում սլովակներին հաղթեց 3:1 հաշվով:



























