Հայաստանի իշխանությունները փորձում են հանդես գալ հակառուսական եւ, ինչ-որ չափով, հակաիրանական դիրքերից՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով։ Այս մասին հոկտեմբերի 10-ին, քննարկման ժամանակ, ասել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նրա գնահատմամբ՝ առայժմ արվում են առաջին քայլերը, եւ ցանկացած պահի այդ քաղաքականությունը կարող է խորանալ։
Նա հիշեցրել է, որ Իրանից բացի ոչ մի այլ երկիր Ռուսաստանին ռազմական օգնություն չի ցուցաբերել՝ չհաշված Բելառուսը, որը Միութենական պետության մասն է։ Թեհրանն ընտրել է իր ճամբարը։
Հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակում սեղանին երկու սցենար է դրված։ «Մոսկվայի սցենարով ղարաբաղյան հարցը սառեցվում է։ Իսկ արեւմտյան սցենարով ենթադրվում է բոլոր խնդիրների փաթեթային լուծում, որը ենթադրում է Արցախի հանձնում Ադրբեջանի հայեցողությանը»,- նշել է փորձագետը։
Վերլուծաբանն այստեղից հետեւություն է արել, որ Հայաստանը չի կարող ապահովել Հայաստանի որոշակի մասի քաղաքացիների անվտանգությունը։ «Իշխանությունները չեն հերքում Ալիեւի հայտարարություններն այն մասին, որ Արցախի բնակիչներն Ադրբեջանի քաղաքացիներ չեն եւ երբեք այդպիսին չեն եղել, նրանք Հայաստանի քաղաքացիներ են»,- ավելացրել է Կիվիրյանը։





























